Աշխարհ

01.05.2017 21:24


Ադրբեջանը իր ՄիԳ-29 կործանիչները վերանորոգում է Ուկրաինայում

Ադրբեջանը իր ՄիԳ-29 կործանիչները վերանորոգում է Ուկրաինայում

Ուկրաինայի «Ավիացիայի վերանորոգման Լվովյան պետական գործարանում» կատարվում է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 կործանիչների վերանորոգման աշխատանքներ: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնել է գործարանի փոխտնօրեն Ռոման Կաչմարը ուկրաինական «Высокий замок» թերթին տված հարցազրույցում:

Գործարանում վերանորոգվող ադրբեջանական ՄիԳ-29 կործանիչների քանակը հայտնի չէ:

«Այժմ մեր արտադրությունում 12 ինքնաթիռ է գտնվում: Դրանք տեղաբաշխվել են տարբեր արտադրամասերում: Մեկ ինքնաթիռի վերանորոգման շրջանը տևում է 7-9 ամիս: Գործարանում վերանորոգվում են Ուկրաինայի, ինչպես նաև պատվիրատուների՝ Լեհաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի ինքնաթիռները»,-հայտարարել է գործարանի փոխտնօրենը:

Ընդհանուր առմամբ, 2006-2011 թվականներին Ուկրաինան Ադրբեջանին վաճառել է 16 միավոր ՄիԳ-29 կործանիչ, որոնցից մեկը կործանվել է 2008-ի հունվարին 29-ին:

Բացի այդ, Ադրբեջանի օդուժի սպառազինությունում առկա են Սու-25, Սու-24 և որոշ քանակով ՄիԳ-25 ինքնաթիռներ:

Այս խորագրի վերջին նյութերը