Աշխարհ

02.05.2017 13:40


Թուրքիայի փոխվարչապետն ԱՄՆ-ին ու Ռուսաստանին հորդորել է «չաջակցել քուրդ ահաբեկիչներին»

Թուրքիայի փոխվարչապետն ԱՄՆ-ին ու Ռուսաստանին հորդորել է «չաջակցել քուրդ ահաբեկիչներին»

Թուրքիայի կառավարության խոսնակ, փոխվարչապետ Նումար Քուրթուլմուշը կառավարության նիստի ժամանակ խոսել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի` իշխող «Արդարություն զարգացում» կուսակցությունը կրկին գլխավորելու, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք այլ կարևոր հարցերի մասին:

Ըստ թուրքական «Habermetraj» լրատվամիջոցի` Քուրթուլմուշը տեղեկացրել է, որ Էրդողանը իշխանական կուսակցությունը կգլխավորի մայիսի 21-ից. փոխանցում է «ermenihaber.am»–ը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք փոփոխություն կլինի՞ Թուրքիայի կառավարության կազմում, ասել է, որ կառավարությունում որոշակի փոփոխությունների հարցը դեռ օրակարգում կլինի, բայց այս պահին նման մտադրություն չկա:

Անդրադառնալով Իրաքի հյուսիսում թուրքական զինուժի կողմից մի քանի օր առաջ իրականացված նոր ռազմական գործողությանը՝ փոխվարչապետն ասել է, որ դրանք ուղղված էին «Քրդստանի բանվորական կուսակցության» դեմ: Քուրթուլմուշի պնդմամբ` այդ, ինչպես նաև Սիրիայում ավարտված «Եփրատի վահան» ռազմական գործողությունները բխում էին Թուրքիայի սահմանների անվտանգությունը պահպանելու նկատառումներից:

Նա Ռուսաստանի Դաշնությանը և ԱՄՆ-ին խորհուրդ է տվել աջակցություն չցուցաբերել Սիրիայի քրդական ուժերին, որոնց պաշտոնական Անկարան համարում է ահաբեկիչներ: Քուրթուլմուշի խոսքերով՝ «Սիրիայի և Իրաքի տարածքային ամբողջականությունը պահպանելը տարածաշրջանում խաղաղության հասնելու ամենակարևոր տարրերից մեկն է»:

Այս խորագրի վերջին նյութերը