Հնդկաստանը մերժել է Քաշմիրի հարցում միջնորդի դեր ստանձնելու Թուրքիայի առաջարկը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 1-ին պաշտոնական այցով մեկնել էր Հնդկաստան: Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ այցի ընթացքում Էրդողանն առաջարկել է միջնորդի դեր կատարել Պակիստանի և Հնդկաստանի միջև վիճելի տարածքների (Քաշմիրի) հետ կապված բանակցություններում: Այս մասին փոխանցում է «ermenihaber.am»–ը։
«Երկու երկրների հետ էլ բարեկամական հարաբերություններ ունեցող Թուրքիան Քաշմիրում թափվող արյունը դադարեցնելու նպատակով կարող է նպաստել Հնդկաստանի և Պակիստանի միջև երկխոսության ակտիվացմանը»,- առաջարկել է Թուրքիայի նախագահը:
Սակայն հնդկական կողմը մերժել է այս առաջարկը՝ համարելով, որ խնդիրը վերաբերում է երկու կողմերի միջև անդրսահմանային ահաբեկչությանը:
Էրդողանը Քաշմիրի խնդրի մասին խոսել է որպես «ընդհանուր մտահոգություն» և նշել, որ Թուրքիան պատրաստ է «լիովին աջակցել» ահաբեկչության դեմ պայքարին:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Էրդողանի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ համաձայնել է Թուրքիայի նախագահի այն կարծիքի հետ, որ բոլոր երկրները պետք է միավորեն ուժերը ահաբեկչության դեմ պայքարում, սակայն մերժել է միջնորդության առաջարկը:
Քաշմիրի տարածաշրջանը գտնվում է Հնդկաստանի, Պակիստանի և Չինաստանի սահմանագծին: Այն պաշտոնապես գտնվում է Պակիստանի կազմում, սակայն 1947թ. Հնդկա-պակիստանյան պատերազմի ժամանակ անկախություն է հռչակել՝ որպես Ազադ Քաշմիրի պառլամենտական հանրապետություն: Հնդկաստանը ճանաչել է Քաշմիրի Հանրապետության անկախությունը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում