Աշխարհ

02.05.2017 17:05


Թուրք-ադրբեջանական զորավարժությանը ներգրավվել է շուրջ 1000 զինծառայող

Թուրք-ադրբեջանական զորավարժությանը ներգրավվել է շուրջ 1000 զինծառայող

Մայիսի 2-ին ադրբեջանական «Ռեփորթ» լրատվակայքը հայտնել է, որ Ադրբեջանում շարունակվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությանը ներգրավվել է շուրջ 1000 զինծառայող, 80 միավոր զինտեխնիկա, 60 միավոր հրետանային համակարգ: Այս մասին գրում է razm.info-ն։

Վարժանքներին ներգրավվել են նաև Ադրբեջանի ռազմաօդային ուժերը՝ շուրջ 12 միավոր Մի-35 հարվածային և Մի-17 բեռնատար ուղղաթիռներով: Վարժանքների ընթացքում կիրառվում են նաև հակաօդային պաշտպանության համակարգեր:

Զորավարժությունն անցկացվում է Բաքվից շուրջ 20 կմ արևմուտք տեղակայված «Գարաիբադ» զորավարժարանի տարածքում: Թուրքական կողմից վարժանքներին ներգրավվել է մեկ հետևակային վաշտ:

Թուրքական պատվիրակությունը ղեկավարում է Իրանին սահմանակից Դողուբայազիդ գավառի սահմանապահ գնդի հրամանատարը։ Թուրքիայի Հանրապետության նշված շրջանը Հայաստանի Հանրապետության սահմանից հեռու է շուրջ 30 կմ:

Այս խորագրի վերջին նյութերը