Շատերի համար Մեծ Բրիտանիայի 90-ամյա թագուհիԵղիսաբեթ II–ը, ով գահին է արդեն 64 տարի, երկրի անփոխարինելի խորհրդանիշն է, սակայն քչերն են մտածել՝ ինչ տեղի կունենա նրա մահից հետո:
«BAZAAR»-ի փոխանցմամբ՝արքայական ընտանիքի կենսագիր Փենի Ջուրորը «Town & Country»-ի հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ թագուհու մահը տրավմատիկ կլինի Բրիտանիայի համար:
«Թագուհին չափազանց հայտնի կերպար է, և նրա իշխանության տարիներին բազմաթիվ կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել», - ասել է Ջուրորը:
Ինչպես տեղեկացնում է «The Telegraph»-ը, Բուքինգեմյան պալատը մանրամասն ծրագիր ունի՝ կապված թագուհու հուղարկավորության և հետագա իրավահաջորդության հետ, որին տրվել է «Bridge» ծածկագրային անունը:
Եվ այսպես, Եղիսաբեթ II-ի մահվան մասին լուրին կհաջորդի 12-օրյա ազգային սուգը: Մինչև հուղարկավորությունը թագուհու մարմինը կմնա Վեսթմինսթերի պալատում, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան հարգանքի տուրք մատուցել թագուհուն: Մեծ Բրիտանիայում և աշխարհի մյուս ծայրերում կիսով չափ կիջեցվի երկրի դրոշը, և դեսպանատներում կհայտնվեն սգո մատյանները:
Ջուրորի կարծիքով ինչպես Եղիսաբեթ II-իծնողները և թագավորական ընտանիքի մյուս բոլոր ներկայացուցիչները, թագուհուն կհուղարկավորեն Վինձորի ամրոցիՍուրբ Գևորգի մատուռում:
Թագուհու մահվան մասին լուրը, հավանաբար, հրապարակվելու է՝ կախված օրվա ժամից: Այսպես, օրինակ, եթե նա մահանա կեսգիշերին, ապա լուրը կհրապարակվի միայն վաղ առավոտյան: BBC-ն կվերանայի իր հաղորդումների ժամանակացույցը՝ արքայական ընտանիքի մասին մանրամասն տեղեկությունները ներկայացնելու նպատակով: Հավանաբար, կհետաձգվեն կատակերգական հաղորդումները:
Ինչ վերաբերում է թագաժառանգին, ապա ավտոմատ կերպով Մեծ Բրիտանիայի նոր թագավոր կդառնա Եղիսաբեթ II-ի 69-ամյա որդին՝ արքայազն Չարլզը: Ուշագրավն այն է, որ բացակայում է թագաժառանգի թագադրության հստակ ժամկետը, ինչը պայմանավորված է նրանով, որ միշտ կա վտանգ, որ միջոցառումը կարող է չկայանալ տարբեր հանգամանքների պատճառով:
Փոփոխության կենթարկվի նաև հայտնի «God Save The King» («Աստվա՛ծ, պահպանիր թագուհուն») պաշտոնական օրհներգը, որի մեջ «թագուհի» բառը փոխարինվելու է «թագավոր»-ով, իսկ թղթադրամները, մետաղադրամները և նամականիշները կտպագրվեն Չարլզի նկարով:
Ինչ տեղի կունենա, եթե Եղիսաբեթ II-ը մահանա
Շատերի համար Մեծ Բրիտանիայի 90-ամյա թագուհի Եղիսաբեթ II–ը, ով գահին է արդեն 64 տարի, երկրի անփոխարինելի խորհրդանիշն է, սակայն քչերն են մտածել՝ ինչ տեղի կունենա նրա մահից հետո:
«BAZAAR»-ի փոխանցմամբ՝ արքայական ընտանիքի կենսագիր Փենի Ջուրորը «Town & Country»-ի հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ թագուհու մահը տրավմատիկ կլինի Բրիտանիայի համար:
«Թագուհին չափազանց հայտնի կերպար է, և նրա իշխանության տարիներին բազմաթիվ կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել», - ասել է Ջուրորը:
Ինչպես տեղեկացնում է «The Telegraph»-ը, Բուքինգեմյան պալատը մանրամասն ծրագիր ունի՝ կապված թագուհու հուղարկավորության և հետագա իրավահաջորդության հետ, որին տրվել է «Bridge» ծածկագրային անունը:
Եվ այսպես, Եղիսաբեթ II-ի մահվան մասին լուրին կհաջորդի 12-օրյա ազգային սուգը: Մինչև հուղարկավորությունը թագուհու մարմինը կմնա Վեսթմինսթերի պալատում, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան հարգանքի տուրք մատուցել թագուհուն: Մեծ Բրիտանիայում և աշխարհի մյուս ծայրերում կիսով չափ կիջեցվի երկրի դրոշը, և դեսպանատներում կհայտնվեն սգո մատյանները:
Ջուրորի կարծիքով ինչպես Եղիսաբեթ II-ի ծնողները և թագավորական ընտանիքի մյուս բոլոր ներկայացուցիչները, թագուհուն կհուղարկավորեն Վինձորի ամրոցի Սուրբ Գևորգի մատուռում:

7or.am