ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ նրանքքննարկել են ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի և ԱՄՆ-ի գործողությունների համաձայնեցման հեռանկարները Սիրիայում, ինչպես նաև՝ Կորեական թերակղզու իրավիճակը:
Կրեմլից տեղեկացրել են, որ Պուտինը զսպվածության և լարվածության թուլացման կոչ է արել: Երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են կարգավորել համատեղ աշխատանքը՝ հիմնված խնդրի հիմնարար կարգավորման դիվանագիտական հանգուցալուծման վրա։
Բացի այդ, Պուտինը և Թրամփը պայմանավորվել են պահպանել շփումները հեռախոսով, և կողմ են արտահայտվել Համբուրգում՝ G20 գագաթաժողովի շրջանակներում, անձամբ հանդիպելուն։
Նրանք նաև համաձայնել են ակտիվացնել երկխոսությունը արտաքին գերատեսչության ղեկավարների միջև՝ սիրիական ճգնաժամի հարցում լուծումներ փնտրելու ուղղությամբ։ Այսինքն, ՌԴ և ԱՄՆ արտգործնախարարները օպերատիվորեն կզեկուցեն իրենց երկրների նախագահներին այս գործընթացում ձեռքբերումների մասին։
Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Պուտինի և Թրամփի զրույցը կրել է գործնական և կառուցողական բնույթ։
Իսկ Սպիտակ տունն այդ զրույցն անվանել է՝ շատ լավ։
Պուտինի և Թրամփի այս շփումը դարձավ երրորդը ԱՄՆ նախագահի երդմնակալությունից հետո։
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ նրանք քննարկել են ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի և ԱՄՆ-ի գործողությունների համաձայնեցման հեռանկարները Սիրիայում, ինչպես նաև՝ Կորեական թերակղզու իրավիճակը:

7or.am