Աշխարհ

03.05.2017 11:00


Թուրքիայում տագնապ է հնչեցվել սահմանին ռուսական և ամերիկյան զորքերի կուտակումների պատճառով

Թուրքիայում տագնապ է հնչեցվել սահմանին ռուսական և ամերիկյան զորքերի կուտակումների պատճառով

Ռուսական և ամերիկյան զորքերը տեղակայվել են Թուրքիա-Սիրիա սահմանային գոտում: Այս մասին տեղեկացնում է «ermenihaber.am»–ը՝ «Milliyet»–ին հղումով։

«Եվ ռուս, և ամերիկացի զինվորները Սիրիայի հետ Թուրքիայի սահմանին վահան են դարձել «Քրդստանի բանվորական կուսակցության» սիրիական թևը հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերի» համար: Երեկվանից ռուս զինվորները առաջացել են մինչև Բարսայա լեռները, իսկ այդ վայրի հեռավորությունը Թուրքիայից ընդամենը մի քանի մետր է», - գրում է թուրքական թերթը:

Աղբյուրի համաձայն՝ ազատ Սիրիայի բանակի (որին աջակցում է Թուրքիան) և
YPG-ի միջև վերջին բախումը տեղի է 2 օր առաջ Ազեզի մոտակայքում:

Ազեզի տարածքում արված մի լուսանկարում երևում է Սիրիայի դրոշը: Թուրքական թերթի պնդմամբ՝ լուսանկարն ապացուցում է, որ Դամասկոսն ու YPG-ն այս գործողության ընթաքում համատեղ են գործում:

Սահմանին զորքերի այս կուտակումների պատճառով թուրքական կողմում տագնապ է հնչեցվել: Ըստ մամուլում տեղ գտած լուրերի՝ YPG-ի կողմից իրականացված մի քանի ռմբակոծությունից հետո Թուրքիան էլ սկսել է սահմանի իր կողմում զրահամեքենաներ կուտակել:

Թուրքիայի սահմանամերձ տարածքներում ճանապարհների ընդլայնման, ինչպես նաև անվտանգության պատի կառուցման աշխատանքներ են ընթանում:

Այս խորագրի վերջին նյութերը