Իրանը պահանջում է, որ Թուրքիան դադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում և Իրաքում
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Բեհրամ Քասիմինդատապարտել է Թուրքիայի կողմից Սիրիայում և Իրաքում իրականացված ցամաքային գործողությունները: Ինչպես փոխանցում է «ermenihaber.am»–ը՝ «CnnTurk»–ին հղումով, Թեհրանը պահանջել է, որ Թուրքիան անմիջապես դադարեցնի տարածաշրջանում իրականացվող ռազմական օպերացիաները:
«Առանց կենտրոնական իշխանության թույլտվության՝ այլ երկրի միջամտությունը հանդիսանում է դատապարտելի գործողություն: Միջազգային չափանիշները խախտող այդ գործողությունը կարող է կործանիչ հետևանքների պատճառ դառնալ: Խորհուրդ ենք տալիս չիրականացնել նմանատիպ գործողություններ և անհապաղ դադարեցնել դրանք: Մենք աջակցում ենք Իրաքի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Դեմ ենք ցանկացած տեսակի մասնատման»,- ասել է Քասիմին:
Վերջինս շեշտել է, որ թեև Իրաքի քրդերը երկրի սահմանադրությամբ ունեն հստակ իրավունքներ, այնուամենայնիվ, նրանք իրավունք չունեն ընդդիմանալ երկրի տարածքային ամբողջականությանը:
Իրանը պահանջում է, որ Թուրքիան դադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում և Իրաքում
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Բեհրամ Քասիմին դատապարտել է Թուրքիայի կողմից Սիրիայում և Իրաքում իրականացված ցամաքային գործողությունները: Ինչպես փոխանցում է «ermenihaber.am»–ը՝ «CnnTurk»–ին հղումով, Թեհրանը պահանջել է, որ Թուրքիան անմիջապես դադարեցնի տարածաշրջանում իրականացվող ռազմական օպերացիաները: