«Շամպայն գինիների գործարան»-ի մոտ «Mitsubishi Pajero iO»-ն բախվել է սյանը․ ուղևորը հոսպիտալացվել է
Մայիսի 2-ին, ժամը 18:08-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ «Շամպայն գինիների գործարան» ՍՊԸ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mitsubishi Pajero iO» մակնիշի 34 SD 882 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1951 թ. ծնված Վ. Գ.) բախվել է էլ.սյանը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր՝ 1958 թ. ծնված Կ. Հ.-ը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով: Վերջինս հոսպիտալացվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: