«Խոստումի» նկարահանումների ժամանակ Անժելա Սարաֆյանին ու Օսկար Այզեքին իրականում պսակադրել են (լուսանկար)
Օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը»ֆիլմում Մարալին մարմնավորած դերասանուհի Անժելա Սարաֆյանը «Instagram»-ի իր էջում նոր փաստեր է ներկայացրել ֆիլմի նկարահանումներից:
Պարզվել է՝ նկարահանումների ժամանակ նրան և Միքայելին (Օսկար Այզեք) Իսպանիայում իրականում պսակադարել են.
«Քահանան իրական էր, որը Հայաստանից էր եկել Իսպանիա։ էջմիածնում՝ Հայաստանի ամենահին քաղաքներից մեկում, Երեք քույր եկեղեցի կա, դրանցից մեկում է նա ձեռնադրվել։ Նկարահանումների ժամանակ նա մեզ իրականում ամուսնացրեց՝ իրական հայկական աղոթքով, որը նրանք հնչեցնում են ցանկացած հայկական ավանդական հարսանիքի ժամանակ։ Այդ աղոթքները կարդում էին դեռևս 1915 թվականին, և դրանք կան մինչ օրս։ Ի վերջո, քահանան ասաց մեզ. «Ես պետք է ձեզ բաժանեմ, քանի որ Աստծո առաջ դուք ամուսնացած եք»: Հետո մենք անցանք նկարահանումներին, և նա այդպես էլ մեզ չբաժանեց»,–ֆիլմից հրապարակած լուսանկարը մակագրել է Անժելան։
«Խոստումի» նկարահանումների ժամանակ Անժելա Սարաֆյանին ու Օսկար Այզեքին իրականում պսակադրել են (լուսանկար)
Օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմում Մարալին մարմնավորած դերասանուհի Անժելա Սարաֆյանը «Instagram»-ի իր էջում նոր փաստեր է ներկայացրել ֆիլմի նկարահանումներից:

7or.am