Ռուսաստանում նախագծվում է նոր հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման ինքնաթիռ
2017-ի հուլիսին Ռուսաստանը սկսում է Ա-100 «Պրեմիեր» հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման և կառավարման համակարգերով (ДРЛО) համալրված նոր ինքնաթիռների փորձարկումները: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ պաշպանության փոխնախարար Յուրի Բորիսովին:
Ա-100 «Պրեմիեր» ինքնաթիռը կառուցվելու է Իլ-76ՄԴ-90Ա բեռնատար ինքնաթիռների բազայի վրա: Փորձարարական-նախագծման աշխատանքների արդյունքում նախատեսվում է ստեղծել ինքնաթիռի փորձնական տարբերակ։
Ռադիոտեխնիկական համալիրի առանձին տարրերի ցամաքային և թռիչքային փորձարկումների համար ստեղծված «թռչող լաբորատորիան» առաջին անգամ օդ է բարձրացվել դեռևս 2016-ի վերջին: Լաբորատորիան ստեղծվել է հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման Ա-50 ինքնաթիռների բազայի վրա:
Բազմաֆունկցիոնալ հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման և կառավարման համակարգերով ավիացիոն համալիրը ունակ է լինելու հայտնաբերել նոր դասի թիրախներ, այդ թվում նաև օպերատիվ-մարտավարական ավիացիա: