Լրահոս

16.01.2010 14:03


Արմեն Գևորգյանը չի բացառել, որ կարող է անդամակցել ՀՀԿ-ին

Արմեն Գևորգյանը չի բացառել, որ կարող է անդամակցել ՀՀԿ-ին

«7օր»-ը դեռ 2009-ին տեղեկացրել էր, որ ՀՀԿ 12-րդ համագումարում ՀՀ տարածքային կառավարման նախարար, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ակնարկել էր, որ կարող է ինքը նույնպես ՀՀԿ-ական դառնալ։ Նախօրեին լրագրողներին նա արդեն ասել է, որ այդ հարցը բարձրացվել է ՀՀԿ վերջին համագումարի ժամանակ՝ հավելելով.

-Պետական համակարգում իմ վերջին 12 տարվա գործունեությունն ամենասերտ ձևով կապված է եղել Հայաստանի հանրապետական կուսակցության հետ, իսկ վերջին 2 տարվա իմ գործունեությունն ուղղակիորեն բխում է Հայաստանի հանրապետական կուսակցության գործունեությունից: Տրամաբանական է լինելու, որ իմ ապագա գործունեության առումով նույնպես այդ ամենը պետք է կապված լինի Հանրապետական կուսակցության հետ:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը