Թուրքիան կարող է «պատահաբար» հարվածել Սիրիայում ԱՄՆ ուժերին. Թուրքիայի նախագահի խորհրդական
Մայիսի 3-ին Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Իլնուր Չևիքը հայտարարել է, որ թուրքական զինուժը կարող է մտնել Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող շրջաններ, անկախ այն բանից, որ այնտեղ տեղակայված են ԱՄՆ բանակի ստորաբաժանումներ: ԹՀ ղեկավարի խորհրդականը նաև սպառնացել է ամերիկյան կողմին: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական «Էն սոն հաբեր» լրատվակայքը:
Թուրքական CRI FM ռադիոընկերության եթերում պատասխանելով լրագրողի այն հարցին, թե «շատ լավ, ԱՄՆ-ին ի՞նչ եք ասում, պարո՛ն: PKK-ի ահաբեկիչների համար վահան են դարձել: Պաշտոնապես ասում են մեզ վրա մի՛ հարձակվեք, ու վահան են դարձել»՝ նշել է.
«Եթե այդ PKK-ի ահաբեկիչները շարունակեն Թուրքիայի ներսում գործողություններ իրականացնել, գիտենք, որ Սիրիայի հյուսիսից են մտնում: Այդ շրջանից են մեր երկիր մտնում: ԻՊ-ին ի՞նչ եղավ: Մի գիշեր հանկարծակի գնացինք այնտեղ և հայտնվեցինք Ալ-Բաբում: Նույն բանը կարող է լինել նաև Հյուսիսային Սիրիայի դեպքում: Եթե մերոնք ավելի շատ առաջ գնան, ամերկացիների զրահամեքենաները այնտեղ են։ Մեկ էլ տեսար ու պատահաբար մի քանի հրթիռ նրանց էլ կպավ»:

Մանրամասները՝ razm.info-ում։