Աշխարհ

03.05.2017 22:33


Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ու Թուրքիան վերադառնում են նորմալ գործընկերային համագործակցության (տեսանյութ)

Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ու Թուրքիան վերադառնում են նորմալ գործընկերային համագործակցության (տեսանյութ)

Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկու երկրների հարաբերությունները վերադառնում են նորմալ վիճակի:

«Որոշ ժամանակ առաջ մեր երկկողմ հարաբերությունները ամրության փորձարկում անցան: Ներկայումս կարելի է վստահորեն արձանագրել, որ ռուս-թուրքական կապերի վերականգնման շրջանն ավարտվել է, մենք վերադառնում ենք նորմալ գործընկերային համագործակցության»,-նշել է Պուտինը:

Ի դեպ, հետաքրքիր դրվագ է եղել Պուտինի և Էրդողանի հանդիպմանը։ Ինչպես հայտնում է Life.ru-ն, թուրքական պատվիրակության անդամներից մեկը երկար ժամանակ չի կարողացել իր տեղը գտնել, ինչի պատճառով դադար է առաջացել:

«Չեն ցանկանում աշխատել»,-կատակել է Պուտինը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը