Աշխարհ

04.05.2017 11:18


Մեծ Բրիտանիայի ԱԳՆ. «Թուրքիայում ահաբեկչությունների հավանականությունը դեռ բարձր է»

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ. «Թուրքիայում ահաբեկչությունների հավանականությունը դեռ բարձր է»

Թուրքիայի տարածքում ահաբեկչական հարձակումների հավանականությունը շարունակում է բարձր մնալ։ t24.com.tr–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ–ն։

Գերատեսչության պաշտոնական կայքում նշվում է, որ հնարավոր ահաբեկչական հարձակումները կարող են թիրախավորել հենց օտարերկրացիների խմբերին:

Նշվում է, որ թեև ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում իրավիճակը համեմատաբար խաղաղվել է, սակայն ներքաղաքական վիճակը շարունակում է լարված մնալ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ–ն ու Իսրայելը կոչ էին արել իրենց քաղաքացիներին խուսափել Թուրքիա մեկնելուց ահաբեկչական հարձակումների բարձր հավանականության պատճառով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը