Մայիսին Կարսում անցկացվելու է եռափուլ զորավարժություն
Մայիսի 8-26-ն ընկած ժամանակահատվածում թուրքական զինուժը երեք փուլից բաղկացած զորավարժություն կանցկացնի Կարսի նահանգի տարածքում: razm.info-ն գրում է, որ «Աքբաբա» զորավարժարանում և հարակից տարածքներում հայտարարվել է «ժամանակավոր անվտանգության գոտի»:
Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը մայիսի 3-ին հրապարակել է կողմանի անձանց մուտքն արգելված տարածքների կոորդինատները:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը ուղղակիորեն զորավարժության անցկացման վայրը չի հայտնում: Հրապարակվում են կոորդինատներ, որոնց ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ վարժանքները նախատեսված է անցկացնել Կարսի օդանավակայանի և Աքբաբա քաղաքի միջև ընկած տարածքում՝ «Աքբաբա» զորավարժարանում։
Զորավարժության ընթացքում կրակի արձակման բարձրությունը չպետք է գերազանցի 14000 ֆուտը (մոտավորապես 4267 մ)։ Միջադեպերից խուսափելու համար զորավարժության անցկացումը կոորդիանցվելու է Կարսի օդանավակայանի հսկիչների հետ:
Հիշեցնենք, որ Կարսում եռափուլ վարժանքներ անցկացվել են նաև ապրիլի 10-24-ն ընկած ժամանակահտվածում: Ավելի վաղ՝ փետրվարին, անցկացվել են ձմեռային վարժանքներ: