Աշխարհ

04.05.2017 19:15


2016թ. Թուրքիայում 68 տոկոսով աճել է մարդկանց առևտրից տուժածների թիվը

2016թ. Թուրքիայում 68 տոկոսով աճել է մարդկանց առևտրից տուժածների թիվը

Թուրքիայի ներքին գործերի նախարարության միգրացիայի կառավարման գլխավոր վարչությունը զեկույց է հրապարակել 2016թ. միգրացիոն հոսքերի վերաբերյալ:

Թուրքական իշխանամետ «Yeni Şafak» թերթի կայքի տեղեկացմամբ՝ 2006-2014թթ. ցամաքային, ծովային և օդային ճանապարհով Թուրքիա մուտք գործող օտարերկրացիների թիվը անդադար աճել է. փոխանցում է «ermenihaber.am»–ը։

2006թ. Թուրքիա է մուտք գործել 18 մլն 916 հազ. 904 օտարերկրացի, իսկ 2014թ.՝ 35 մլն 115 հազ. 789 մարդ:

2016թ. 18.294 մարդու մուտքը Թուրքիա արգելվել է տարբեր տեխնիկական խնդիրների պատճառով:

2016թ. ընթացքում Թուրքիայում բնակության իրավունք է տրվել 461.217 օտարերկրացու։ Նույն թ. Թուրքիայում 68 տոկոսով աճել է մարդկանց առևտրից տուժածների թիվը՝ հասնելով 181-ի: Նույն ժամանակահատվածում Թուրքիայում բացահայտվել է մարդկանց առևտրով զբաղվող 2.299 օրինախախտ:

Ծովային ճանապարհով գաղթականների անօրինական տեղաշարժերի ընթացքում 2016թ. զոհվածների թիվը նվազել է 29 տոկոսով՝ հասնելով 192-ի:

Թուրքիայի և ԵՄ-ի միջև կնքված փախստականների հոսքի կանխարգելման մասին պայմանագրի շրջանակներում 2016թ. Թուրքիայից Գերմանիա է տեղափոխվել 1065, Հոլանդիա՝ 456, Ֆրանսիա՝ 433 սիրիացի փախստական:

Այս խորագրի վերջին նյութերը