Լրահոս

16.01.2010 15:01


Սփյուռքի նախարար. «Չեմ կարծում, թե հանրաքվեն նոր բան կտա»

Սփյուռքի նախարար. «Չեմ կարծում, թե հանրաքվեն նոր բան կտա»

-Եթե մենք հենվելու լինենք Հայ դատի գլխավոր կրողի՝ ՀՅԴ-ի տեսակետների վրա, ապա  նրա հայտարարությունը ևս մեզ դրական ազդանշան է հաղորդում, որ ՍԴ-ի որոշումը, համենայնդեպս, խիստ օգտակար էր պարզաբանումների, մեկնաբանությունների և հարցադրումները վերջնականապես իրավաբանորեն ճշտելու առումով,-մամուլի «Ազդակ» ակումբում ասել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու հավելել,-ինձ համար լավագույն ազդակ էր նաև այն, որ ՍԴ-ն շեշտեց, որ արձանագրություններն ինքնին երկու խնդիր են լուծում՝ սահմանի բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում։

Լրագրողի հարցին, թե ճիշտ չէ՞ր լինի, եթե հայ-թուրքական հարաբերությունների հարցը դրվեր հանրաքվեի, նախարարը պատասխանել է.

-Դա որոշելու խնդիր է։ Սակայն չեմ կարծում, թե հանրաքվեն նոր բան կտա, քան այն քննարկումները, որոնք մինչ այժմ իրականացվել են, որովհետև այդ քննարկումները շատ ավելի օգտավետ էին, քան այն, ինչ կոչվում է հանրաքվե։ Հանրաքվեն իր մեջ քննարկում չի պարունակում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը