Աշխարհ

05.05.2017 10:05


Գուտերեշը ողջունել է Աստանայում Սիրիայի հարցով ձեռք բերված համաձայնությունները

Գուտերեշը ողջունել է Աստանայում Սիրիայի հարցով ձեռք բերված համաձայնությունները

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Սիրիայի հարցով Աստանայում ձեռք բերված համաձայնությունները:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարությունը։

«Կենսականորեն կարևոր կլինի, որ այդ համաձայնությունն իրապես բարելավի սիրիացիների կյանքը: Գլխավո քարտուղարը ողջունում է բոլոր զինատեսակաների, հատկապես օդուժի կիրառման արգելման, ինչպես նաև արագ, անվտանգ ու անարգել հումանիտար օգնություն ապահովելու պարտավորությունները»,- նշվում է փաստաթղթում:

Մայիսի 4-ին Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը «Աստանա-4» հանդիպման լիագումար նիստում հուշագիր են ստորագրել Սիրիայում ապաԷսկալացման գոտիներ ստեղծելու մասին:

Անվտանգության գոտիներ են ստեղծվելու Սիրիայի Իդլիբի նահանգում, Լաթաքիայի, Հալեպի և Համայի տարածքներում, Սիրիայի հարավում՝ Դերաայի եւ Քունեյթրայի նահանգներում: Այնտեղ արգելվելու Է զենքի կիրառումը: Բացի այդ, տարածաշրջաններ կհասցվի մարդասիրական օգնություն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը