Լրահոս

16.01.2010 15:17


Ռուսաստանի ԱԳՆ. «Ղարաբաղյան հակամարտությունը շատ նրբություններ ունի»

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև  ղարաբաղյան հիմնահարցին։

Նա նշել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը ԵԱՀԿ բոլոր համանախագահների և շահագրգիռ կողմերի հետ շփումների ժամանակ համապատասխան քննարկում է ստանում։ Դրանում ակտիվ մասնակցություն է ունենում նաև Ռուսաստանի Դաշնությունը։ Նա նշել է, որ եղածին քիչ բան կարող է ավելացնել. «Խնդիրը հատուկ բնույթ ունի, քանի որ շատ նրբություններ կան։ Այդ առիթով բանակցություններ, խորհրդատվություններ և կարծիքների փոխանակումներ են տեղի ունենում։ Այն, ինչ կողմերը անհրաժեշտ են համարում հայտնել ԶԼՄ-ներին, տեղի է ունենում իրական ժամանակի ռեժիմում»։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը