Աշխարհ

05.05.2017 14:55


ԱՄՆ-ը նորից ռազմական օգնություն է տրամադրել Սիրիայի քրդերին

ԱՄՆ-ը նորից ռազմական օգնություն է տրամադրել Սիրիայի քրդերին

Սիրիայի տեղական համակարգման հանձնաժողովը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին» ուղարկել է 48 ռազմական մեքենայից և 250 զինվորից բաղկացած ավտոշարասյուն, 22 բեռնատար, ինչպես նաև մի շարք զինատեսակներ: Այս մասին փոխանցում է «ermenihaber.am»–ը՝ «Yenisafak»–ին հղումով։

Նշվում է, որ ռազմական օգնությունը Սիրիա է մուտք գործել Սեմալքա սահմանային անցակետից և հասցվել Հասեքե նահանգի Մալիքիյե շրջան:

Աղբյուրը հայտնում է, որ ԱՄՆ–ն ավելի ինտենսիվ կերպով սկսեց աջակցել Սիրիայի և Իրաքի քրդերին այն բանից հետո, երբ Թուրքիայի օդային ուժերը օպերացիա իրականացրեցին Իրաքի Սինջար և Քարաչոք շրջաններում գտնվող «Քրդստանի բանվորական կուսակցության» հենակետերի ուղղությամբ:

Թուրքական աղբյուրը ԱՄՆ-ի վերոնշյալ որոշումը որակում է որպես «սկանդալային»:

Այս խորագրի վերջին նյութերը