Աշխարհ

05.05.2017 15:05


Վրաստանի 10 հազ քաղաքացի օգտվել է Եվրոպայի հետ անվիզա ռեժիմից

Վրաստանի 10 հազ քաղաքացի օգտվել է Եվրոպայի հետ անվիզա ռեժիմից

Մարտի վերջին Վրաստանի և Եվրոպամիության երկրների միջև անվիզա ռեժիմի ուժի մեջ մտնելուց հետո Եվրոպա է մեկնել արդեն Վրաստանի 10 հազար քաղաքացի: «Новости Грузия»–ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Յոհաննես Հանը նշել է, որ ողջունում է լիարժեք կերպով վիզային ազատականացման գործընթացի ուժի մեջ մտնելը:

«Վստահ եմ, որ այդ ամենը կշարունակվի մեր ծրագրերի համաձայն, որպեսզի մենք տեսնենք վիզային ազատականացման գործընթացը՝ որպես մարդուն առանց որևէ խոչընդոտի ճանապարհորդելու ազատության տրամադրում»,- ասել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը