«Հայաստանում ռուսական բազան պատրաստ է ԻԼԻՊ–ի դեմ գործողություններին»
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն ակտիվ գործում են անգամ ռուսական սահմանների մոտակայքում: ՀԱՊԿ անդամ երկրների համապատասխան ստորաբաժանումները պատրաստ են գործողությունների:МИР–ի հետ զրույցում նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Ցավոք, ԻՊ-ն ոչ միայն հիմնավորվել է Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի հյուսիսում, այլև դեռ չի ցանկանում հանձնվել, բայց մենք անպայման կոչնչացնենք այն: Այս փուլում խմբավորումը սկսել է ակտիվանալ Աֆղանստանում՝ հատկապես երկրի հյուսիսային շրջաններում, որոնք գտնվում են մեր հարևանների և դաշնակիցների սահմանների մոտ»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:
«Գործողությունների պատրաստ են նաև ռուսական բազաները, որոնք տեղակայված են Տաջիկստանում, Ղրղզստանում և Հայաստանում»,- հավելել է Լավրովը։
«Հայաստանում ռուսական բազան պատրաստ է ԻԼԻՊ–ի դեմ գործողություններին»
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն ակտիվ գործում են անգամ ռուսական սահմանների մոտակայքում: ՀԱՊԿ անդամ երկրների համապատասխան ստորաբաժանումները պատրաստ են գործողությունների: МИР–ի հետ զրույցում նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

7or.am