Աշխարհ

06.05.2017 10:10


Գվատեմալայում ավելի քան 300 մարդ է տարհանվել հրաբխի ժայթքման սպառնալիքի պատճառով (տեսանյութ)

Գվատեմալայում ավելի քան 300 մարդ է տարհանվել հրաբխի ժայթքման սպառնալիքի պատճառով (տեսանյութ)

Գվատեմալայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունն ավելի քան 300 մարդու է տարհանել Ֆուեգո հրաբխի ժայթքման սպառնալիքի պատճառով։ EFE–ի փոխանցմամբ՝ Էսկուինթլ, Չիմանթենանգլո ու Սակատեպեկեզ ինքնավարություններում հայտարարվել է վտանգի նարնջագույն մակարդակ։

10 կրթական հաստատությունում չեղարկվել են պարապմունքները։

Ֆուեգոն, որը գտնվում է համանուն մայրաքաղաքից 45 կմ հարավ-արևմուտք, համարվում է երկրի երեք գործող հրաբխերից մեկը։ Վերջին անգամ այն ժայթքել է այս տարվա փետրվարին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը