Կոսովոյի ընդդիմությունը պատրաստվում է անվստահություն հայտնել կառավարությանը
Նախընտրական խոստումները տապալելու և հասարակության վստահությունը չարաշահելու մեղադրանքով Կոսովոյի ընդդիմադիր կուսակցությունները մայիսի 5-ին հանդես են եկել իշխանություններին անվստահություն հայտարարելու նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով տապալել վարչապետ Իսա Մուստաֆայի կոալիցիոն կառավարությունը։ Այս մասին հայտնում է «kosovatoday»–ը։
Այդ հարցով քվեարկությունը տեղի կունենա մայիսի 10-ին։
Փաստաթղթի տակ ստորագրել է ավելի քան 40 պատգամավոր։ Կառավարությանն անվստահություն հայտնելու համար ընդդիմությանն անհրաժեշտ է 61 ձայն՝ 120 մանդատ ունեցող խորհրդարանի ձայների պարզ մեծամասնությունը։
Ընդդիմության զայրույթն է առաջացրել Մուստաֆայի առաջարկած օրինագիծը՝ Չեռնոգորիայի հետ սահմանը հստակեցնելու մասին. այն, ըս, ընդդիմադիրների, ենթադրում է շուրջ 8,000 հեկտար տարածքի զիջում հարևան պետությանը։ Սահմանների ճշգրտման կարիքն առաջացել է Եվրոպական միության պահանջով. այն վիզային ռեժիմի ազատականացման պայմաններից է։

7or.am