Լրահոս

17.01.2010 21:15


Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 16–ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հետ հանդիպել է նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ակնկալվում է նաև Բրադկեի հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի հետ:

 

Այս խորագրի վերջին նյութերը