Աշխարհ

07.05.2017 12:01


85-ամյա լեռնագնացը մահացել է Էվերեստը նվաճելուն պատրաստվելիս

85-ամյա լեռնագնացը մահացել է Էվերեստը նվաճելուն պատրաստվելիս

Նեպալում մահացել է 85-ամյա Մին Բահադուր Շերչանը, ով պատրաստվում էր նվաճել Էվերեստի գագաթը և ստանալ աշխարհի ամենատարեց լեռնագնացի տիտղոսը։

Նա մահացել է ճամբարում, որտեղ նախապատրաստական փուլ էր անցնում։ Ինչպես հայտնում է ТАСС-ը, Շերչանը վստահ էր, որ կարող է գերազանցել ճապոնացի լեռնագնաց Յուհիրո Միուրիի ռեկորդը, ով 80 տարեկանում նվաճել էր Ջոմոլունգման։

Նեպալի իշխանությունները հայտնում են, որ Շերչանը գտնվում էր հիանալի մարզավիճակում, զբաղվում էր յոգայով, լեռնային տեղանքով ամեն օր 12-15 կմ էր անցնում և ոչ մի հիվանդություն չուներ։

Մահվան պատճառն, ամենայն հավանականությամբ, սրտի կաթվածն է եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը