Ռեժիսոր Բիլ Քոնդոնի «Գեղեցկուհին և հրեշը» կինոժապավենը ստացել է Լոս Անջելեսում կայացած MTV–ի 26–րդ մրցանակաբաշխության գլխավոր՝ «Տարվա ֆիլմ» մրցանակը։
Պոպկորնով ոսկե գավաթ է ստացել նաև ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորած Էմմա Ուոթսոնը։ Սկսած այս տարվանից՝ MTV հեռուստաալիքը հրաժարվել է տղամարդկանց և կանանց առանձին–առանձին շնորհվող անվանակարգերից։
«Տարվա սերիալ» է ճանաչվել «Տարօրինակ դեպքերը» (Stranger Things), իսկ վերջինում խաղացած 13-ամյա Միլլի Բոբբի Բրաունը ճանաչվել է «Շոուի լավագույն դերասան»։
«Լավագույն դուետ» է ճանաչվել Հյու Ջեքմանի և Դաֆնի Քինի ստեղծագործական տանդեմը («Լոգան» ֆիլմը): Լավագույն համբույրի համար մրցանակ են ստացել «Լուսնի լույսում» աֆրոամերիկացի միասեռականներին մարմնավորած Էշթոն Սանդերսը և Ջարել Ջերոմը։
MTV–ն «Գեղեցկուհին և հրեշը» տարվա ֆիլմ է ճանաչել

7or.am