Աշխարհ

08.05.2017 21:12


Ֆրանսիայի 64–ամյա առաջին տիկինն անվճար կաշխատի կառավարությունում և կզբաղվի կրթական բարեփոխումներով (ֆոտոշարք)

Ֆրանսիայի 64–ամյա առաջին տիկինն անվճար կաշխատի կառավարությունում և կզբաղվի կրթական բարեփոխումներով (ֆոտոշարք)

39–ամյա Էմանուել Մակրոնը խոստացել է «պաշտպանել եվրոպական րոպեներն» այն բանից հետո, երբ դարձել է Նապոլեոնի ժամանակներից հետո Ֆրանսիայի ամենաերիտասարդ առաջնորդը։

«dailymail»–ի փոխանցմամբ՝ Մակրոնի կինը՝ 64–ամյա Բրիջիտ Տրոնյոն Ելիսեյան պալատ տեղափոխվելուց հետո պատրաստվում է անվճար աշխատել Ֆրանսիայի կառավարությունում և զբաղվել կրթական ոլորտի բարեփոխումներով։

Հիշեցնենք՝ Բրիջիտը եղել է Մակրոնի դպրոցական ուսուցչուհին, որին Մակրոնը սիրահարվել է 15 տարեկանում։ Նրանից 24 տարով մեծ Տրոնյոն ամուսանցած էր և 3 երեխա ուներ: Ֆրանսիացի գործիչն իր կնոջ՝ առաջին ամուսնությունից ծնված երեխաների հասակակիցն է: Այժմ զույգը խնամում է Տրոնյոյի թոռներին:

Ֆրանսիացիների մի մասը կարծում է, որ այդ ամուսնությամբ Մակրոնը փորձում է թաքցնել իր միասեռական ուղղվածությունը։ Տեղի ԶԼՄ–ն քանիցս գրել է Մակրոնի ու լրագրող Մատյե Գալեի կապի մասին, սակայն ինքը Մակրոնը հերքում է այդ ամենը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը