«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ից «7 օր»-ին տեղեկացրել են, որ հանրապետության ամբողջ տարածքով քամու հետ մեկտեղ առատ ձյուն է տեղում, ուժգին քամի է Աշոցքի, Արթիկի, Մարալիկի, Թալինի, Սևանի և Կոտայքի շրջաններում, առատ ձյուն է տեղում Ղափան-Մեղրի, Ապարան-Արագած, Սևան-Դիլիջան ճանապարհային հատվածում։ Փակ է միայն Եղեգնաձոր-Մարտունի, Վայք-Գավառ հատվածը կապող Սելիմի լեռնանցքը։ «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի հերթապահ Սոնյա Ադամայանը «7 օր»–ին տեղեկացրել է, որ հանրապետության մյուս շրջաններում բոլոր ճանապարհները բաց են։>
-Հանրապետական բոլոր ավտոճանապարհները սպասարկվում են, սահմանել ենք հերթապահություն և շուրջօրյա հսկողություն,-ասել է Սոնյա Ադամայանը։
Սելիմի լեռնանցքը փակ է