Աշխարհ

08.05.2017 15:24


Գերմանիայից ապաստան խնդրող թուրքերի թիվը շարունակում է աճել

Գերմանիայից ապաստան խնդրող  թուրքերի թիվը շարունակում է աճել

Գերմանիայից ապաստան խնդրող թուրքերի թիվը շարունակում է աճել: Այս մասին հայտնում է «Der Spiegel»–ը՝ վկայակոչելով Գերմանիայի փախստականների և ներգաղթյալների հարցերով դաշնային վարչությանը։

Պաշտոնական տվյալներով՝ Գերմանիան Թուրքիայի քաղաքացիների ստացել է ապաստան խնդրելու ևս 450 դիմում: Դիմողների թվում դիվանագետներ, սպաներ և դատավորներ կան: Նրանք խնդրել են, որ իրենց ընտանիքներին նույնպես ապաստան տրամադրվի Գերմանիայում:

Նշվում է, որ նրանք թուրքական իշխանությունների կողից մեղադրվում են ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու, ինչպես նաև Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի առաջնորդ, իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդադեր Ֆեթթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեջ:

Հայտնի է, որ մինչ այժմ Գերմանիայից ապաստան է խնդրել Թուրքիայի շուրջ 7.700 քաղաքացի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը