Աշխարհ

08.05.2017 15:56


Ադրբեջանի ԶՈւ գնդապետ է մահացել

Ադրբեջանի ԶՈւ գնդապետ է մահացել

Երեկ՝ մայիսի 7-ին, ավտովթարի հետևանքով մահացել է Ադրբեջանի ԶՈւ գնդապետ, Նախիջևանի զորամասերից մեկի շարային մասի պետ Մինեմեթ Էմինովը (Minemət Eminov): razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է ադրբեջանական «Բիզիմյոլ» լրատվակայքը:

Մայիսի 7-ին ժամը 22:00-ի սահմաններում Նախիջևանի Կենգերլիի շրջանում վթարվել է ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյա Նուրան Էլեկբերովին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքնենան: Մեքենայում գտնվող 3 անձինք, այդ թվում՝ գնդապետ Մինեմեթ Էմինովը, մահացել են:

Դատելով Մինեմեթ Էմինովի կոչումից, կարելի է ենթադրել, որ նա, ամենայն հավանականությամբ, հենց Նախիջևանի առանձին համազորային բանակի շարային մասի պետն էր: (Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ Նախիջևանի կորպուսը 2013-ին ստացել էր առանձին համազորային բանակի կարգավիճակ:)

Նշվում է, որ Նուրան Էլեկբերովը Նախիջևանի պետական անվտանգության ծառայության պետ, գեներալ Ֆազիլ Էլեկբերովի եղբորորդին էր:

Նշենք, որ բաց աղբյուրներից 2017 թ․ ընթացքում հայտնի է դարձել Ադրբեջանի պաշտպանական համակարգի արդեն 26 սպանված զինծառայողի ինքնություն:

Այս խորագրի վերջին նյութերը