Աշխարհ

08.05.2017 17:14


Օլանդը նախագահական լիազորությունները Մակրոնին կփոխանցի մայիսի 14-ին

Օլանդը նախագահական լիազորությունները Մակրոնին կփոխանցի մայիսի 14-ին

Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը նախագահական լիազորություններն ընտրություններում հաղթած Էմանուել Մակրոնին կփոխանցի մայիսի 14-ին։ Այս մասին հայտնում է BFM TV-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Օլանդն ու Մակրոնը հանդիպել են Ելիսեյան դաշտերում՝ Հաղթանակի օրվան նվիրված տոնակատարությանը մասնակցելու համար:

Հիշեցնենք՝ քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկով՝ «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը ստացել է ձայների 66,1 տոկոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը