Լրահոս

18.01.2010 10:10


Կիրակի Հայաստանի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել

Հունվարի 17-ին տեղական ժամանակով ժամը 17։ 05 րոպեին Հայաստանի տարածքում՝ Գառնի գյուղից 16 կմ դեպի հյուսիս- արևելք, տեղի է ունեցել 2,9 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ։ Այս մասին «7օր»-ին տեղեկացրել է ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հերթապահ օպերատոր Վարդան Հայրապետյանը։

Երկրաշարժը զգացվել է Երևան և Աբովյան քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ։ Տուժածներ և ավերածություններ չկան։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը