Աշխարհ

09.05.2017 13:22


Թուրքիայում ներկայացվել է Ինդոնեզիայի հետ նախագծված թեթև տանկի նախատիպը (տեսանյութ)

Թուրքիայում ներկայացվել է Ինդոնեզիայի հետ նախագծված թեթև տանկի նախատիպը (տեսանյութ)

Մայիսի 9-ին Թուրքիայում մեկնարկել է IDEF-2017 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսը, որին մանսակցում են նաև Ռուսաստանի, Ադրբեջանի ընկերություններ: Միջոցառման շրջանակներում թուրքական FNSS ռազմարդյունաբերական ընկերությունը ներկայացրել է Ինդոնեզիայի հետ համատեղ նախագծման նոր տանկի նախատիպ: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքական ընկերությունը ներկայացրել է ինդոնեզական PT Pindad ռազարդյունաբերական ընկերությունան հետ նախագծված MMWT միջին դասի տանկի մակետը: Տանկի թուրքական անվանումը Kaplan MT (Կապլան) է:

Ըստ թուրքական աղբյուրի՝ տանկի տեսակարար հզորությունը (շարժիչի հզորություն (զանգված)՝ 20 ձիաուժ/տոննա է: Եթե հաշվի առնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն, տանկի մարտական զանգվածը լինելու է շուրջ 25 տոննա, ապա կարելի է ենթադրել, որ թուրք-ինդոնեզական տանկը կունենա 500 ձիաուժ հզորությամբ շարժիչ:

Առայժմ տանկի սերիական արտադրության դնելու վերաբերյալ տվյալներ չկան: Տեղեկություններ չկան նաև տանկը թուրքական զինուժի սպառազինությանը հանձնելու հավանականության մասին: Նախկինում նշվում էր, որ տանկը հանձնվելու է ինդոնեզական զինուժին, սակայն ժամկետներն անհայտ են:

Տանկի մակետը ցուցադրվել է 2016 թ.՝ Ինդոնեզիայում անցկացված ցուցահանդեսի ընթացքում:

Այս խորագրի վերջին նյութերը