Արտակարգ դեպք. հերթական անգամ արջն «այցելել է» Շատին գյուղ
Մայիսի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: shamshyan.com-ը հայտնում է, որ վաղ առավոտյան Շատին գյուղի բնակչուհին նկատել է, որ բակում տեղադրված մեղվի 4 փեթակ տակնուվրա է արված:
Տան անդամները արդեն այգում հայտնաբերել են արջի ոտնաթաթի հետքեր, ինչն էլ պատճառ է դարձել, որ գյուղացիները նորից անհանգստանան արջի «այցելությունից»: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Վնասվել են միայն գյուղացու փեթակները: