Աշխարհ

10.05.2017 10:25


Թուրքիայում ցուցադրել են տեղական արտադրության հրթիռային տեխնիկա

Թուրքիայում ցուցադրել են տեղական արտադրության հրթիռային տեխնիկա

Մայիսի 9-ին թուրքայում մեկնարկել է IDEF-2017 ռազմարդյունաբերական ցուցահանդեսը: Առաջին օրը ցուցադրվել է տեղական արտադրության հրթիռային տեխնիկա, զրահամեքենաներ, հրետանային համակարգեր: Որոշ հրթիռային համակարգերի նախատիպեր ցուցադրվում են առաջին անգամ:

Թուրքական մեկ այլ խոշոր ընկերություն՝ «Ռոքեթսանը», ներկայացրել է սեփական արտադրության TRG-300 Kaplan համազարկային կրակի ռեակտիվ համակարգը.

Համակարգի մարտավարատեխնիկական բնութագրերը՝

  • Տրամաչափը — 300 մմ,
  • Առավելագույն հեռահարությունը — 120 կմ,
  • Նվազագույն հեռահարությունը — 30կմ,
  • Զանգվածը — 585 կգ,
  • Մարտագլխիկի զանգվածը — 105 կգ,
  • Փողերի քանակը — 4 միավոր:

Ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացվել է նաև «Բորա» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգը: Այս համակարգը նույնպես արտադրում է «Ռոքեթսան» ընկերությունը՝ Թուրքիայի ՊԱԳՎ հետ 2009 թ. կնքված համապատասխան պայմանագրով:

«Բորա» հթրիռային համակարգի համար նախագծվում է նաև արտահանման տարբերակ՝ փոքրացված հեռահարությամբ (Khan): Այս համակարգն առաջին անգամ ցուցադրվել է 2017 թ. Աբու Դաբիում անցկացված ռազմարդյունաբերական ցուցահանդեսին:

Մանրամասները՝ razm.info-ում։

Այս խորագրի վերջին նյութերը