Լրահոս

16.03.2009 12:00


Քաղաքապետի ընտրություններում «Ժառանգությունը» կմիանա՞ արդյոք Հայ ազգային կոնգրեսին

Երևանի քաղաքապետի ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի ցուցակը կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ընտրություններում միասնական ցուցակով մասնակցելու վերաբերյալ կոնգրեսին մաս կազմող կուսակցությունները կենտրոնական գրասենյակին լիազորել են բանակցություններ սկսել «Ժառամգության» հետ, որն էլ հենց առաջարկել էր միասնական ցուցակով հանդես գալու տարբերակը։ Կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երեկվա որոշումից անմիջապես հետո «Ժառանգության» գրասենյակի հետ կապնվել է ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը և տեղեկացրել ընդունված որոշման մասին՝ փոխանցելով, որ լիազորված է ՀԱԿ-ի  գրասենյակի կողմից սկսել բանակցություններ՝ միասնական ցուցակի ձևավորման շուրջ։ Մեր հարցին, թե որքանո՞վ է կուսակցության համար ընդունելի Հայ ազգային կոնգրեսի որոշումը՝ բանակցություններ սկսել միայն այն բանից հետո, երբ արդեն որոշվել է, թե ով է գլխավորելու ցուցակը, Հ. Խուրշուդյանը պատասխանեց. «Որոշումն այդ կայացվել է առանց «Ժառանգության» հետ բանակցելու։ Ամեն դեպքում մենք հարգում ենք այն և վաղը կուսակցության վարչությունը կքննարկի իրավիճակն ու կկայացնի որոշում»։    

Այս խորագրի վերջին նյութերը