Աշխարհ

10.05.2017 13:40


Թուրքիայի փոխվարչապետ. «ԱՄՆ-ն օգնում է քրդերին»

Թուրքիայի փոխվարչապետ. «ԱՄՆ-ն օգնում է քրդերին»

Թուրքիան արձագանքել է Սիրիայի քրդերին զենք մատակարարելու վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը:

Փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլին անընդունելի է համարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանական ուժերին» (YPG) զինելը, քանի որ վերջինին Թուրքիայում դիտարկում են որպես «Քրդստանի բանվորական կուսակցության» սիրիական թև:

Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Milliyet»–ին հղումով։

«ԱՄՆ-ը YPG-ի միջոցով ամեն կերպ օգնում է PKK-ին: Այդպիսի քաղաքականությունը ոչ ոքի համար չի կարող օգտակար լինել: Մենք սպասում ենք, որ այդ սխալն ուղղվի»,–ասել է Ջանիքլին։

Թուրքիայի փոխվարչապետը հույս է հայտնել, որ իրենք ամեն տեսակի դիվանագիտական միջոցներով փորձում են ԱՄՆ-ին համոզել հետ կանգնել այդ սխալից և բարեկամներին արժանին մատուցել:

Աղբյուրը հիշեցնում է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Սիրիայում գործող քրդական ջոկատներին սպառազինելու ծրագիրը: ԱՄՆ ՊՆ-ն լիազորություններ է ստացել զինելու Սիրիայի քրդական ջոկատներին ամեն անհրաժեշտ սպառազինությամբ՝ երաշխավորելու համար ԻՊ դեմ հաղթանակը Ռաքքայում:

Այս խորագրի վերջին նյութերը