Լրահոս

18.01.2010 11:06


Աուդիտորական գործունեության ոլորտից գանձվել է 7մլն 630.300 դրամ պետական տուրք

2009 թվականին ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման 13 լիցենզիա:Նույն ժամանակահատվածում աուդիտորական ծառայությունների իրականացման 10 լիցենզիայի գործողություն դադարեցվել է, 6 լիցենզիայի գործողություն կասեցվել է, միևնույն ժամանակ աուդիտորական ծառայությունների իրականացման  7 լիցենզիայի գործողություն հանվել է կասեցումից: Աուդիտ իրականացնող անձանց նկատմամբ 2009 թվականի ընթացքում կիրառվել է ընդհանուր չափով 1 մլն 352 900 դրամի տուգանք:

Նախորդ տարում օրենքով սահմանված կարգի համաձայն այս ոլորտից գանձվել է 7մլն 630 300 դրամ պետական տուրք, որից 7մլն 303 800 դրամը' աուդիտորական կազմակերպություններից, իսկ 326 500 դրամը'  անհատ աուդիտորներից:

Անցած տարվա ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացվել է նաև աուդիտորների որակավորման թվով 8 քննություն, որոնց արդյունքներով աուդիտորի որակավորման վկայականներ են շնորհվել 29 դիմորդի: ՀՀ ֆինանսների նախարարության կողմից աուդիտորի որակավորման վկայականներ են շնորհվել նաև Հաշվապահների միջազգային դաշնության անդամ կազմակերպությունների կողմից որակավորված 15 աուդիտորների' ներկայացված փաստաթղթերի հիման վրա' ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 3-ի N 123-Ն որոշման 1.1 կետի համաձայն:

 Հայաստանի Հանրապետության տարածքում 2010թ. հունվարի 1-ի դրությամբ լիցենզավորված են 26 աուդիտորական կազմակերպություն և 8 անհատ աուդիտոր, ուժի մեջ են  աուդիտորի  որակավորման 115 վկայականներ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը