Աշխարհ

10.05.2017 17:05


Վենեսուելայի ընդդիմությունը որոշել է կղանք օգտագործել իրավապահների դեմ (լուսանկար)

Վենեսուելայի ընդդիմությունը որոշել է կղանք օգտագործել իրավապահների դեմ (լուսանկար)

Վենեսուելայի ընդդիմությունը նոր ցույցեր է ծրագրում երկրում՝ կղանքով հատուկ տարաներ պատրաստելով, որոնք ակցիաների ժամանակ նետելու է իրավապահների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

«Նրանք արցունքաբեր գազ ունեն, մենք էլ՝ արտաթորանքներ»,–ասվում է համացանցում տարածված լուսանկարի մեկնաբանությունում։

Ընդդիմության որոշ կողմնակիցներ այդ որոշումը սխալ են համարում՝ նշելով, որ դա կհանգեցնի երկրի սանիտարա–համաճարակաբանական վիճակի վատացման, ժողովուրդն առանց այդ էլ տառապում է վատ բժշկության ու դեղորայքի դեֆիցիտի պատճառով։

Նշվում է, որ արտաթորանքը նետվելու է ոչ ապակե ամանով, քանի որ իրավապահներին նվաստացնելու միտում ունի, այլ ոչ թե վնասելու։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայիսի 8–ի ցույցերի ընթացքում Կարակասում առնվազն 116 մարդ է տուժել։

Հիշեցնենք՝ երկրի ընդդիմությունը և ցուցարարները պահանջում են իշխանությունների հրաժարականը՝ պնդելով որ կառավարությունն է քաղաքական և տնտեսական ճգնաժամի պատասխանատուն: Ցուցարարները պահանջում են արտահերթ ընտրություններ անցկացնել ու բանտից ազատել ընդդիմության առաջնորդներին:

Վենեսուելայում եռանիշ սղաճի և առաջին անհրաժեշտության ապրանքների բացակայության պայմաններում առանց այդ էլ վատ ապրող մարդիկ բողոքի ակցիաներ սկսեցին այն բանից հետո, երբ մարտի վերջին դատարանը նախագահ Նիկոլաս Մադուրոյին խորհրդարանի շրջանցմամբ որոշումներ կայացնելու արտոնություն տվեց՝ գործնականում նրան փոխանցելով օրենսդիր մարմնի լիազորություններ: Վենեսուելայի խորհրդարանում մեծամասնություն են կազմում ընդդիմադիրները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը