Ուկրաինայում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Հունվարի 17-ին Ուկրաինայում կայացած նախագահական ընտրություններին թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել ստանալ առաջին փուլում հաղթանակ տանելու համար անհրաժեշտ ձայների քանակը՝ 50%+1։
Երկրորդ փուլում պայքարը կշարունակեն ընդդիմադիր «Մարզերի կուսակցության» նախագահ Վիկտոր Յանուկովիչը (36,38%) և վարչապետ Յուլյա Տիմոշենկոն (24,41%)։ Երրորդ տեղում հայտնվել է Ազգային բանկի նախկին ղեկավար Սերգեյ Տիգիպկոն (13,22%)։ Գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոն 4,97% ձայն է ստացել։ Ընտրությունների երկրորդ փուլը նշանակվել է փետրվարի 7-ին։