Հունվարի 16-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղի մերձակայքում' երկաթգծի ուղեփակոցում, էլետրագնացքը բախվել է ավտոմեքենայի, կան զոհեր, եւ նրանց ավտոմեքենայից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ Արտաշատ քաղաքից մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չպարզված հանգամանքներում' «Երեւան-Երասխ» երթուղու թիվ Ռ-2 826 էլեկտրագնացքը բախվել է «Մերսեդես ՄԼ» մակնիշի 64 ՕՕ 200 պետհամարանիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով մեքենայի ուղեւորներ' Երեւանի Ավանեսովի 7/2 հասցեի բնակիչ, 1967 թ. ծնված Ա. Պետրոսյանը եւ Նոր-Արեշ 28/41 հասցեի բնակիչ, 1952 թ. ծնված Վ. Ղուկասյանը տեղում մահացել են:
Փրկարարները ուղևորների դիակները դուրս են բերել ավտոմեքենայից, եւ այն հեռացրել երկաթգծից:
Ավտոմեքենայի վարորդ, Երեւանի Նոր-Արեշ 28/34 հասցեի բնակիչ, 1961 թ. ծնված Ս. Կարապետյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
Գնացքը բախվել է ավտոմեքենային. կան զոհեր