Լրահոս

18.01.2010 12:14


Ոստիկանը մեղադրվում է խուլիգանության մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով 2010թ. հունվարի 15-ին կալանավորվել է ՀՀ Ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի կրտսեր օպերլիազոր Գ. Գրիգորյանը:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2009թ.-ի դեկտեմբերի 18-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում, Գ. Գրիգորյանը, ալկոհոլ և թմրամիջոց օգտագործած վիճակում, «Օմեգա» գիշերային ակումբի դիմաց վիճել է ակումբի անվտանգության աշխատակիցների հետ, հայհոյել ու քաշքշել վերջիններիս, ինչպես  նաև 2 կրակոց արձակել իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակից:

Գ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է հատուկ քննչական ծառայությունում:

ՀՀ գլխավոր դատախազություն 

 

Այս խորագրի վերջին նյութերը