Առաջին հայացքից անմեղ թվացող կատակն ավարտվել է կրտսեր սերժանտի սպանությամբ
Ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ Տավուշի մարզի N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանը:
Զինծառայողը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել էր: Ավելի ուշ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնեցին, որ զինծառայողի սպանությունը տեղի էր ունեցել դիտավորյալ արձակած կրակոցի հետեւանքով:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` 19-ամյա զինծառայողի կյանքն ավարտվեց կատակին հաջորդող պահին: Զինծառայողը հերթափոխի ժամանակ մի պահ քնով է անցել և հերթափոխի դիտորդը մինչև նրան արթնացնելը թաքցրել է Գագիկին ամրակցված զենքը, որը եղել է նրա կողքին դրված:
Ձայներ լսելով՝ սերժանտն արթնացել է ու շտապել վերցնել զենքը, բայց նկատել, որ այն չկա, զինակից ընկերներին հարցրել է, թե ով է վերցրել ու թաքցրել իր զենքը:Ապա հնչել են հայհոյանքներ այդ թվում զենքը թաքցնողի հասցեին, ինչից հետո էլ կրակոց է հնչել Գագիկի ուղղությամբ:
Կրտսեր սերժանտը արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստանում որովայնի ստորին հատվածում, որը մահացու է եղել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են փորձաքննություններ:
Ըստ մեր տեղեկությունների՝ Գևորգի սպանության մեջ կասկածվող շարքայինը ցուցմունք է տվել եւ պատմել կատարվածը:
Առաջին հայացքից անմեղ թվացող կատակն ավարտվել է կրտսեր սերժանտի սպանությամբ
Ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ Տավուշի մարզի N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանը:
Զինծառայողը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել էր: Ավելի ուշ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնեցին, որ զինծառայողի սպանությունը տեղի էր ունեցել դիտավորյալ արձակած կրակոցի հետեւանքով:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` 19-ամյա զինծառայողի կյանքն ավարտվեց կատակին հաջորդող պահին: Զինծառայողը հերթափոխի ժամանակ մի պահ քնով է անցել և հերթափոխի դիտորդը մինչև նրան արթնացնելը թաքցրել է Գագիկին ամրակցված զենքը, որը եղել է նրա կողքին դրված:
Ձայներ լսելով՝ սերժանտն արթնացել է ու շտապել վերցնել զենքը, բայց նկատել, որ այն չկա, զինակից ընկերներին հարցրել է, թե ով է վերցրել ու թաքցրել իր զենքը: Ապա հնչել են հայհոյանքներ այդ թվում զենքը թաքցնողի հասցեին, ինչից հետո էլ կրակոց է հնչել Գագիկի ուղղությամբ: