Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. 55-ամյա քաղաքացին ականի վրա պայթել է, ինչի հետևանքով աջ ոտքը կտրվել է
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Եղեգնաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ՝ աջ ոտքը կտրված։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա հիվանդանոց է տեղափոխվել Խաչիկ գյուղին հարակից «Արաքս» տարածքից, որտեղ գնացել էր բոխի հավաքելու ու այդ ժամանակ ականի վրա պայթել է։
Վիրավորը Խաչիկ գյուղի բնակիչ՝ 55-ամյա Կամո Կուրեխյանն է, ում այս պահին վիրահատում են։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվոմ։
Կ. Կյուրեղյանի հետ է եղել նաև համագյուղացի Արմեն Խաչատրյանը, ով, բարեբախտաբար, չի տուժել։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։