Լրահոս

15.11.2010 15:48


Ռ. Հախվերդյան. «Մեր հասարակությունը բավական հետամնաց է»

Ռ. Հախվերդյան. «Մեր հասարակությունը բավական հետամնաց է»

Երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը «7օր»-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝  ժողովուրդը լինի ընթերցասեր, կիրթ ու միանգամից վերածվի կարդալ չսիրող հասարակության՝ ասել է.

-Ո՛չ, նման բան չկա։ Ես այն կարծիքին եմ, որ մեր հասարակությունը բավական հետամնաց է և իր մեջ ունի շատ տաբուներ, որոնք շատ վաղուց պետք է  ջարդվեին, բայց չեն ջարդվել։

-Իսկ համատարած բարոյալքությունն արդյոք երկրի իշխանությունների՞ց չի գալիս,-հետաքրքրվել ենք մենք։

-Իհրակե, երեք կառավարությունների մեջ էլ, անշուշտ, օրինակելի (վատ իմաստով) իշխանավորներ կան, որոնք չեն համապատասխանում իրենց պաշտոնին,-պատասխանել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը