Հրանտ Բագրատյան. «Այս կառավարության օրոք ոչ մի ճգնաժամ էլ չի հաղթահարվի»
-Հայաստանը կարիք ունի նոր, մասշտաբային, արմատական բարեփոխումների։ Այս կառավարման տիպը չի բերում որևէ արդյունքի,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը։ Որպես օրինակ Հ. Բագրատյանը մատնանշել է, թե հարկավոր է «պրոգրեսիվ» եկամտահարկ, սակայն, ըստ նրա, իշխանությունները դա չեն ընդունի։
Նախկին վարչապետը կարծիք է հայտնել, թե պետք չէ խրախուսել կառուցապատողներին.
-Ինչո՞ւ է ճգնաժամն այդքան խոր, քան աշխարհի մյուս երկրներում. կառուցապատողների պատճառով։ Իրենց անձնական շահի համար մարդիկ շուրջ տասը տարի էլիտար բնակարան են կառուցում, որը չի վաճառվում, վաղն էլ չի վաճառվելու։
-Այս կառավարության օրոք ոչ մի ճգնաժամ էլ չի հաղթահարվի,-հայտարարել է Հրանտ Բագրատյանը։

7or.am