Գյումրիում բնակչությանը առաջին բուժօգնություն ցուցաբերող կայանի մեքենաները բավականին հին են՝ ավտոպարկը չի թարմացվել ավելի քան 20 տարի: 2010թ. խոստացել էին, որ Չինաստանից Հայաստան են ներկրվելու թվով 88 նոր ավտոմեքենաներ, որոնցից բաժին էր հասնելու նաեւ Գյումրու շտաբ օգնության կայանին, սակայն խոստումը մինչեւ հիմա չի կատարվել:
Նույնքան հին են նաեւ բուժգործիքները, համաշխարհային պրակտիկայում դրանք վաղուց շրջանառությունից դուրս են եկել: ՇԲՕԿ գլխավոր բժիշկ Ռոբերտ Թորոսյանի խոսքերով՝ կայանի աշխատակիցները նույնիսկ չեն տիրապետում նոր սարքավորումների շահագործման կանոններին:
Կայանը ոչ միայն սարքավորումների, այլ նաև մասնագետ կադրերի լուրջ խնդիր ունի: Շտապ բուժօգնության բժիշկ մասնագետ որպես այդպիսին կայանը չունի: Մասնագետ կադրերի պակասը պայմանավորված է ցածր աշխատավարձով: Կայանի բուժքույրը վճարվում է հանրապետությունում ամենացածր աշխատավարձի չափով։
«Էսօրվա դրությամբ մինիմալ աշխատավարձ են ստանում բուժքույրերը և մինիմալից 10 հազար դրամ ավել ստանում են բժիշկները: Մեր բժիշկների աշխատավարձ՝ հավելավճարներով չի անցնում 50 հազարից»,- ասում է ՇԲՕԿ գլխավոր բժիշկ Ռոբերտ Թորոսյանը:
Գյումրիի շտապ օգնության կայանը աղետալի վիճակում է

Դերենիկ Մալխասյան
Գյումրի