Գյումրեցի տաքսու վարորդ. «Թուրքիայից պահանջում են Ցեղասպանությունը Ճանաչել, բայց տեղում ցեղասպանություն են անում»
Այսօր Շիրակի մարզի մոտ 800 անհատ տաքսու վարորդներ բողոքի ակցիա էին կազմակերպել Գյումրում: Պատճառն իրենց նկատմամբ կիրառվող տուգանքներն են (ընդ որում, տաքսու վարորդների խոսքերով, իրենց տուգանել են դեռևս 2009-ին, երբ օրենքի կիրառումը կասեցված էր):
Տաքսու վարորդների պահանջն էր մեղմացնել անհատական տաքսիների հարկման մասին ընդունված օրենքը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել էին Գյումրիի «Մայր Հայաստան» կոչվող թաղամասում: Քանի որ պատասխանատու պաշտոնյաներից որևէ մեկը չէր ներկայացել՝ լսելու վարորդների պահանջները, նրանք իրենց դժգոհություններին հաղորդակից դարձրին լրագրողներին.
«Մենք ի՞նչ ենք աշխատում, որ հա՛մ իրենց տանք, հա՛մ ավտոյին նայենք ու տուն պահենք: Թող այս հարցին մի քիչ լոգիկայով մոտենան: Մենք պատրաստ ենք աշխատելու մեր տունը պահելու համար: Հակառակ դեպքում թող գործարաններ, հիմնարկներ ստեղծեն, որ այսքան մարդ գնա, գլուխները կախ աշխատի: Թող իրենք այդ մասին մտածեն, ոչ թե մեր հետևից ընկնեն»,-ասել է բողոքավոր տաքսիստներից Հարություն Կիրակոսյանը:
Ծայրահեղ տրամադրված վարորդները կառավարության քայլերը նույնացնում էին Ցեղասպանության հետ.«Թուրքիայից պահանջում են Ցեղասպանությունը Ճանաչել, բայց տեղում ցեղասպանություն են անում: Չաշխատեմ, իրենց տված 25 000 դրամ թոշակով ի՞նչ անեմ, գազի, լույսի վճարնե՞րը տամ, թե՞ ընտանիք պահեմ»,-դժգոհել է թոշակառու վարորդ Գևորգ Պողոսյանը:
Իսկ անհատ տաքսու վարորդներից մեկը մոտավոր հաշվարկներ էր ներկայացնում այն մասին, թե կառավարության ընդունած որոշումով քանի ընտանիք է տուժելու։ «Գյումրիում մոտ 3000 անհատ տաքսիստներ կան, որոնք, եթե միջին հաշվով վերցնենք, 3 մարդ են պահում։ Դե հիմա հաշվե՛ք, թե քանի մարդ է սոված մնալու»,- թվաբանական հաշվարկ է ներկայացրել վարորդ Գրիշան:
Կային նաև վարորդներ, ովքեր նշում էին, որ եթե կառավարությունն իրենց պահանջները չբավարարի, իրենք դիմելու են այլ երկրների դեսպանատներ՝ արտասահմանում աշխատանք գտնելու հույսով: Առավել ծայրահեղ տրամադրվածները վստահեցնում էին, որ իրենք նույնիսկ պատրաստ են անցնել թուրքական սահմանը՝ աշխատանք գտնելու ակնկալիքով:
Իրենց բողոքներն ու պահանջները ներկայացնելուց հետո անհատ տաքսու վարորդներն ավտոերթով շարժվել են դեպի Գյումրու քաղաքապետարան, այնուհետև՝ Շիրակի մարզպետարան, որտեղ տեղական իշխանություններին հանձնվեց իրենց պահանջները ներկայացնող դիմում-նամակ: Վարորդները նաև նշեցին, որ նույն բովանդակությամբ նամակ փոստով ուղարկվելու է նաև ՀՀ Ազգային ժողով և կառավարություն:
Վարորդների բողոքի ակցիային բավական զուսպ պահվածքով հետևում էին նաև ոստիկանները, և ակցիայի ամբողջ ընթացքում որևէ միջադեպ չի գրանցվել:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի